Զելենսկին հանձնարարել է օրական մինչև 1000 հարվածային անօդաչու թռչող սարք կիրառել Ռուսաստանի դեմ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստում հանձնարարել է մեծացնել Ռուսաստանի դեմ հեռահար հարվածների ինտենսիվությունը՝ նպատակ ունենալով օրական կիրառել 1000 անօդաչու թռչող սարք։
Զելենսկու խոսքով՝ ներկայում Ուկրաինան օրական միջինում ավելի քան 300 հեռահար հարված է իրականացնում, սակայն այդ ցուցանիշը պետք է զգալիորեն ավելացվի։
Նա նշել է, որ խորհրդի նիստի հիմնական թեման Ուկրաինան ռուսական հարվածներից պաշտպանելն էր, ինչպես նաև Ռուսաստանի ուղղությամբ սեփական հարվածների հաճախականության ավելացումը։
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը, իր գնահատմամբ, ընտրել է «ահաբեկչությունն ուժեղացնելու մարտավարությունը», և ընդգծել է, որ Ուկրաինան պետք է կարողանա ավելի մեծ ծավալով հակազդել ռուսական հարվածներին։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ