Նորվեգիան սգում է թագավոր Հարալդի մահը․ հազարավոր մարդիկ հավաքվել են թագավորական պալատի մոտ
Համաշխարհային Մամուլ
Նորվեգիայում հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի մոտ՝ հրաժեշտ տալու թագավոր Հարալդ V-ին, որը մահացել է օգոստոսի 28-ին՝ 89 տարեկանում։ Ինչպես փոխանցում է Reuters-ը, ամբողջ երկրում դրոշները կիսով չափ իջեցվել են։
Ուրբաթ երեկոյան, չնայած հորդառատ անձրևին, բազմաթիվ մարդիկ դուրս են եկել Օսլոյի փողոցներ՝ ուղեկցելու թագավորի դին հիվանդանոցից դեպի թագավորական պալատ։ Ավելի ուշ քաղաքացիները հնարավորություն կունենան հարգանքի տուրք մատուցել նաև պալատի թագավորական մատուռում։ Հուղարկավորության օրը դեռ չի հայտարարվել։
Հարալդ V-ի մահից անմիջապես հետո գահն անցել է նրա 53-ամյա որդուն, որը դարձել է Նորվեգիայի նոր թագավորը՝ Հոկոն VIII անունով։ Սպասվում է, որ նա հեռուստաուղերձով կդիմի ժողովրդին, իսկ երեքշաբթի խորհրդարանի առջև երդում կտա՝ պարտավորվելով պաշտպանել երկրի Սահմանադրությունն ու օրենքները։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ