Ի՞նչ կտեսնի մարդը, եթե հայտնվի սև խոռոչի ներսում․ աստղաֆիզիկոսի բացատրությունը
Գիտություն և Մշակույթ
Գերզանգվածային սև խոռոչի մեջ հայտնված մարդը տեսականորեն կարող է դիտել աստղերի և նույնիսկ գալակտիկաների շարժումները, որոնք սովորական պայմաններում տևում են միլիոնավոր տարիներ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է աստղաֆիզիկոս Սերգեյ Պիլիպենկոն։
Նրա խոսքով՝ գերզանգվածային սև խոռոչի դեպքում մակընթացային ուժերը իրադարձությունների հորիզոնի մոտ համեմատաբար թույլ են, և տիեզերանավը կարող է անցնել այդ սահմանը՝ առանց անձնակազմի կողմից անմիջապես որևէ արտասովոր փոփոխություն զգալու։ Դրսի տիեզերքի պատկերը, սակայն, խիստ կաղավաղվի, իսկ աստղերից եկող լույսը կտեղաշարժվի դեպի սպեկտրի կապույտ հատվածը։
Աստղաֆիզիկոսի խոսքով՝ ներսում գտնվելու ընթացքում անձնակազմը կարող է արտաքին տիեզերքի զարգացումները չափազանց արագացված տեսնել։ Սակայն սև խոռոչի կենտրոնը դիտել հնարավոր չի լինի, իսկ կենտրոնին հետագա մոտեցման դեպքում հսկայական մակընթացային ուժերն ի վերջո կքայքայեն տիեզերանավը։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ