Լուկաշենկոն կանխատեսել է Ռուսաստանի հետ առևտրի զգալի աճ
Տնտեսություն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառությունն այս տարի զգալիորեն կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն նշել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն արդեն աճել է առնվազն 12%-ով, սակայն վերջնական ցուցանիշները դեռ պետք է հաշվարկվեն։
Բելառուսի նախագահի խոսքով՝ երկկողմ առևտրում զգալի մասնաբաժին ունի ժամանակակից էլեկտրոնիկան։ Նա ընդգծել է, որ Բելառուսն այս ոլորտում բավականին լավ հնարավորություններ և փորձ ունի։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ