ՌԴ ԱԳՆ-ում Լատվիայի գործողությունները Բելառուսի սահմանին «պոպուլիզմ» են անվանել
Ռուսաստան
Լատվիայի՝ Բելառուսի հետ սահմանին ձեռնարկած հակասական քայլերը «վատ հաշվարկված պոպուլիզմ» են։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Հուլիսի 31-ին Լատվիայի ներքին գործերի նախարար Յանիս Դոմբրավան հայտարարել էր, որ լատվիա-բելառուսական սահմանը փակվել է տեխնիկական պատճառներով։ Ավելի ուշ Լատվիան վերականգնել է Բելառուսի հետ սահմանին գտնվող «Պատերնիեկի» անցակետի աշխատանքը։
Գալուզինի պնդմամբ՝ Բալթյան երկրների և Լեհաստանի նման սահմանափակումները պայմանավորված են հակառուսական քաղաքականությամբ և հաճախ վնաս են հասցնում հենց դրանք նախաձեռնող երկրներին։ Նա նաև չի բացառել, որ Լատվիայի վերջին քայլերը կարող են կապված լինել հոկտեմբերին սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը