Բրիտանական նավատորմը հետևել է Լա Մանշով անցնող ռուսական նավերին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերը հայտարարել են, որ երեք օր շարունակ հետևել են Լա Մանշով անցնող ռուսական ռազմանավերին և դրանց ուղեկցությամբ շարժվող առևտրային նավերին։
Բրիտանական ՌԾՈւ-ի հաղորդագրության համաձայն՝ գործողությանը ներգրավվել են Duncan, St Albans և Severn ռազմանավերը, Mersey պարեկային նավը, ինչպես նաև Merlin ուղղաթիռը։ Լոնդոնը հայտնել է, որ հետևել է նաև պատժամիջոցների տակ գտնվող բեռնատար նավերի տեղաշարժին։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան արձանագրում է ռուսական ընկերությունների նավերի տեղաշարժը սահմանափակելու փորձեր։ Նա զգուշացրել էր, որ նման գործողությունների դեպքում Ռուսաստանը կարող է պատասխան քայլերի դիմել։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ