ԱՄԷ-ն Չինաստանից ավելի քան 6 հազար BYD ավտոմեքենա է ստացել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը
Համաշխարհային Մամուլ
Արաբական Միացյալ Էմիրությունների Խորֆաքան նավահանգիստը Չինաստանից ընդունել է ավելի քան 6 հազար BYD ավտոմեքենայից բաղկացած առաջին խոշոր խմբաքանակը։ Այս մասին հայտնում է Al-Khaleej Al-Arabi-ն։
Changsha նավով ԱՄԷ է տեղափոխվել 6068 նոր էլեկտրամեքենա։ Նավը մեկնել է Շենժենի միջազգային լոգիստիկ նավահանգստից՝ գործարկելով Չինաստանը Խորֆաքանի հետ կապող նոր ուղիղ ծովային երթուղին։
Խորֆաքանը գտնվում է Արաբական ծովի ափին, ինչի շնորհիվ բեռները հնարավոր է հասցնել ԱՄԷ՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը։ Նոր երթուղին Չինաստանից ԱՄԷ ծովային փոխադրման ժամանակը կրճատում է 3–5 օրով և նվազեցնում մատակարարումների հնարավոր խափանումների վտանգը։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ