Ֆիցոն արձագանքել է լրագրողի՝ «ավելի շատ ռուսների սպանելու» մասին հարցին
Համաշխարհային Մամուլ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ գերմանացի լրագրողի հարցը, թե եվրոպական երկրներն ինչպես կարող են օգնել Ուկրաինային «ավելի շատ ռուսների սպանել», իր կարծիքով, Ռուսաստանի նկատմամբ տարիներ շարունակ ձևավորված ատելության և հակառուսական մթնոլորտի հետևանք է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Խոսքը գերմանացի լրագրող Միխայել Մարտենսի հարցի մասին է, որը նա հնչեցրել էր Բելգրադում Վլադիմիր Զելենսկու և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Ֆիցոյի խոսքով՝ այդ ձևակերպումը պարզապես հռետորական սխալ չէր։
Սլովակիայի վարչապետը պնդել է, որ Եվրոպայում ձևավորվել է ռազմատենչ և հակառուսական մթնոլորտ։ Նա նաև զուգահեռ է անցկացրել նացիզմի հետ՝ հայտարարելով, որ թեև այն պարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում, դրա գաղափարները, իր գնահատմամբ, որոշ մարդկանց մտածողության մեջ դեռ պահպանվել են։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ