Գիտնականները պարզել են, թե ինչից կարող է կախված լինել շաքարային դիաբետի և ճարպակալման վտանգը
Գիտություն և Մշակույթ
Կալինինգրադի Իմանուիլ Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի գիտնականները պարզել են, որ միտոքոնդրիալ ԴՆԹ-ի որոշ առանձնահատկություններ կարող են կապված լինել ճարպակալման, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և մի շարք այլ հիվանդությունների զարգացման վտանգի հետ։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են BGRS/SB 2026 գիտաժողովում։
Գիտնականների խոսքով՝ միտոքոնդրիալ ԴՆԹ-ն երեխային փոխանցվում է միայն մորից։ Դրանում առկա մուտացիաների որոշակի համակցությունները ձևավորում են այսպես կոչված միտոքոնդրիալ հապլոխմբեր, որոնք կարող են ազդել բջիջների էներգետիկ գործընթացների և օրգանիզմում բորբոքային արձագանքի կարգավորման վրա։
Հետազոտողները կապ են հայտնաբերել որոշ հապլոխմբերի և նյութափոխանակային համախտանիշի ժամանակ բորբոքումը կարգավորելու օրգանիզմի կարողության միջև։ Նյութափոխանակային համախտանիշը կապված է ճարպակալման, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի և սրտանոթային մի շարք խանգարումների հետ։ Գիտնականների տվյալներով՝ այս առանձնահատկությունների հետագա ուսումնասիրությունը կարող է օգնել ավելի ճշգրիտ գնահատել որոշ հիվանդությունների անհատական ռիսկը։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ