Օդանավակայում կայանած օդանավում հրդեհ է բռնկվել
Աշխարհ
Ղազախստանում, Ալմաթիի օդանավակայանում, կայանված օդանավներից մեկում հրդեհ է բռնկվել։ Տուժել է երեք մարդ։ Օդանավը պատկանել է FlyArystan ավիաընկերությանը։ Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 28-ին, օդանավի պլանային տեխնիկական սպասարկումն իրականացնելու ընթացքում։ Աշխատանքների ընթացքում սկսվել է լոկալ այրում, որը օպերատիվորեն լիկվիդացվել է օդանավակայանի վթարային ծառայության աշխատակիցների կողմից։ Տուժածներին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Մասնագետները գնահատում են տեղի ունեցածի ծավալները։ Պարզվում են դեպքի բոլոր մանրամասները եւ պատճառները։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ