Ուղերձով դիմել է ժողովրդին
Աշխարհ
Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ուղերձով դիմել է իրանցի ժողովրդին։ Նա ասել է, որ իրանական հասարակությունը պետք է իր ուժը ցույց տա արտաքին սպառնալիքների դեմ հանդիման։ Հետեւաբար՝ Իրանի ներսում կարգելվի ցանկացած գործունեություն, որը կարող է թուլացնել իրանցիների ոգին։ Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։
Նա հորդորել է զերծ մնալ նույնիսկ այն խոսքերի արտաբերումից, որոնք կարող են առաջացնել հուսահատություն, թուլացնել ազգային ոգին եւ վճռականությունը։ Նա նաեւ կոչ է արել հեռու մնալ երկակի ստանդարտներից։ Խամենեին երախտագիտություն է հայտնել իրանական կառավարությանն ու նախագահ Մասուդ Փեզեշկիանին այն բանի համար, որ զգալի քայլեր են ձեռնարկել պետության հզորացման համար՝ չնայած արտաքին սահմանափակումներին։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)