Լաս Վեգաս մեկնող զույգի համար հարսանիք են կազմակերպել ինքնաթիռում
Այլ
Southwest Airlines-ի անձնակազմը որոշել է անմոռանալի դարձնել Լաս Վեգաս մեկնող սիրահարների թռիչքը, որոնք քաղաք էին մեկնում ամուսնանալու նպատակով։ Ինքնաթիռում զույգի համար հանպատրաստից հարսանեկան արարողություն են կազմակերպել, հայտնում է The Travel-ը։
Թռիչքից առաջ Սառա Արոյո Մոնտալվոն և նրա ապագա ամուսինն անձնակազմից խնդրել էին թույլ տալ իրենց նստել ազատ շարքում՝ հարսանեկան երդումները փորձելու համար։ Ի վերջո, բորտուղեկցորդուհիները թղթից հարսանեկան քող և թղթե թագ են պատրաստել, սուրճի համար նախատեսված սրտաձև փայտիկներից՝ հարսի ծաղկեփունջ, իսկ օդաչուին խնդրել են անցկացնել արարողությունը։
Հանպատրաստից արարողությունը, որը տեղի է ունեցել իրական հարսանիքից քիչ առաջ, հիշարժան է դարձել նաև մյուս ուղևորների համար, որոնք դարձել են դրա ականատեսները։
«Ես և այժմ արդեն ամուսինս մեկնում էինք Լաս Վեգաս՝ գաղտնի ամուսնանալու։ Երբ բորտուղեկցորդուհիներն իմացան մեր մտադրության մասին, նրանք իրենց սեփական ծրագիրն իրականացրին։ 10 հազար կմ՝ գետնից վեր, 178 վկաներ և կապիտան, որը դարձավ «քահանա»»,- սոցցանցերում գրել է Սառա Արոյո Մոնտալվոն՝ շնորհակալություն հայտնելով անձնակազմին։
Արարողությունը ոգևորել է ուղևորներին, որոնք շնորհավորել են զույգին և երջանկություն մաղթել նրանց։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)