Տարածաշրջանային Պետավտոտեսչության տվյալներով՝ ավտոբուսի վարորդը գերազանցել է անվտանգ արագությունը և չի պահպանել առջևում ընթացող ԿԱՄԱԶ-ից անհրաժեշտ հեռավորությունը։ Բախումից հետո ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել խրամատում։
Վրաստանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսը Ստավրոպոլի երկրամասում բախվել է ԿԱՄԱԶ-ին. Կան զոհեր և վիրավորներ
Արտակարգ Պատահար
Ստավրոպոլի երկրամասում ավտոբուսի և ԿԱՄԱԶ-ի բախման հետևանքով հինգ մարդ զոհվել է, ևս 38-ը տուժել են։ Տուժածների թվում 10 երեխա կա, նրանցից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, հայտնում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով Պետավտոտեսչությանը։
Վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով մոտ 01:00-ին՝ Ժելեզնովոդսկ քաղաքի Ինոզեմցևո ավանի շրջանում։ Ավտոբուսը ուղևորվում էր Վրաստանից Մոսկվա, սրահում եղել է 43 մարդ։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)