Ֆինլանդիայի նախագահ Եվրոպային կոչ է արել վերսկսել Մոսկվայի հետ բանակցությունները
Աշխարհ
Եվրոպական պետությունները պետք է վերսկսեն բանակցությունները Մոսկվայի հետ, Bild-ին տված հարցազրույցում նշել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։
Ֆինլանդիայի ղեկավարի համոզմամբ՝ Եվրոպայից ինչ-որ մեկը պետք է վերականգնի երկխոսությունը Ռուսաստանի հետ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է տեղի ունենում այնտեղ, քանի որ քաղաքական մակարդակով շփումներն անհրաժեշտ են։
Քաղաքական գործիչը դրական է գնահատել ԿՀՎ ղեկավար Ջոն Ռեթքլիֆի այցը Մոսկվա՝ ընդգծելով, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության տարբեր ձևաչափերի պահպանումը կարևոր է։
Ստուբը նաև մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանի հետ բանակցությունների բացակայության դեպքում Եվրոպան կարող է ընթացիկ իրադարձությունները աղավաղված ընկալել։
Վլադիմիր Պուտինը բազմիցս շեշտել է, որ երկխոսությունից հրաժարվել է հենց Եվրամիությունը, այլ ոչ թե Մոսկվան։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)