Երազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը Մոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունները Պայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին «Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներին Պուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմաց Նեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան է Լեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրա Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի են 

Բռնի անհետացման դեպքերի բացահայտման գործում կարևոր է միջազգային դերակատարների ներգրավվածությունը․ ՄԻՊ

Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Օգոստոսի 30-ը՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը, ևս մեկ առիթ է անդրադառնալու բռնի անհետացման հետևանքով խաթարված կյանքերին և բարձրաձայնելու բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզման ու նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության կարևորության մասին։

Բռնի անհետացումը մարդու իրավունքների կոպտագույն խախտումներից է։ Անձի գտնվելու վայրի և ճակատագրի վերաբերյալ տեղեկության բացակայությունը հաճախ ընտանիքներին տարիներ շարունակ պահում է անորոշության մեջ՝ խորապես անդրադառնալով նրանց արժանապատվության, հոգեկան բարեկեցության և բնականոն կյանքի վրա։ Հետևաբար, բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզումը միայն առանձին դեպքերի լուծման հարց չէ, այլ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորագույն համակարգային պարտավորություն։

Մեր հասարակության համար այս խնդիրը շարունակում է ունենալ առանձնահատուկ նշանակություն՝ հաշվի առնելով տարիներ շարունակ չպարզված ճակատագրերը և բռնի անհետացած անձանց ընտանիքների կողմից բարձրաձայնվող խնդիրները։ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հետևողականորեն անդրադառնում է այս հարցերին՝ դրանք ներկայացնելով ինչպես ներպետական իրավասու մարմինների, այնպես էլ միջազգային գործընկերների ուշադրությանը։

Հատկապես կարևորում եմ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի և գտնվելու վայրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովումը։ Պետությունը պետք է գործադրի անհրաժեշտ և արդյունավետ միջոցները՝ անձի ճակատագիրը պարզելու, առկա տեղեկությունները բացահայտելու և ընտանիքներին պատշաճ կերպով տեղեկացնելու ուղղությամբ։ Այս աշխատանքը պետք է լինի հետևողական, շարունակական և հնարավորինս արդյունավետ։

Միաժամանակ, բռնի անհետացման դեպքերի բացահայտման և ընտանիքների իրավունքների պաշտպանության գործում կարևոր է միջազգային դերակատարների ներգրավվածությունը։ Իրենց մանդատների շրջանակում նրանք պետք է գործադրեն հասանելի բոլոր միջոցները՝ նպաստելու չպարզված ճակատագրերի պարզմանը և տուժած ընտանիքների իրավունքների պաշտպանությանը։

Այս գործընթացում առանձնահատուկ կարևորում եմ նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում՝ ընտանիքների նախաձեռնությամբ ձևավորված և ձևավորվող կազմակերպությունների դերը։ Տարիների ընթացքում նրանց կուտակած փորձը, ընտանիքների կարիքների և խնդիրների անմիջական իմացությունն ու հետևողական գործունեությունը կարևոր ներդրում են առկա խնդիրների վերհանման և դրանց լուծման արդյունավետ մեխանիզմների ձևավորման գործում։ Մեկ անգամ ևս վերահաստատում եմ իմ լիակատար աջակցությունը ընտանիքների նախաձեռնությամբ ձևավորվող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և կարևորում նրանց ներուժի ու փորձի պատշաճ ներգրավումը այս ոլորտում իրականացվող գործընթացներում։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական աշխատանքը այս կարևոր ոլորտում՝ իմ մանդատի շրջանակում նպաստելով բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզմանն ու նրանց ընտանիքների իրավունքների լիարժեք պաշտպանությանը։

Համոզված եմ՝ անձի ճակատագրի պարզումը պահանջում է շարունակական և համատեղ աշխատանք։ Յուրաքանչյուր ընտանիք ունի իր հարազատի ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու և իր իրավունքների լիարժեք պաշտպանության ակնկալիք, որը պետք է արժանանա պատշաճ ուշադրության և հետևողական արձագանքի»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլար
Ամենադիտված