Զոհերի թիվը հասել է 734-ի․ Նեպալում ողբերգություն է
Աշխարհ
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 734-ի, հաղորդում Է Reuters գործակալությունը՝ հղում անելով տարերային աղետների ռիսկի նվազեցման և դրանց հետևանքների վերացման ազգային վարչությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր 675 զոհի մասին:
«Նեպալում առնվազն 734 մարդ Է զոհվել հանկարծակի ավերիչ ջրհեղեղի հետևանքով», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` օգոստոսի 26-ին հայտնի դարձավ, որ լեռնային Նեպալում ջրի հզոր հոսքը լցվել է Բհոտե-Կոշի գետը։ Սկզբում նշվում էր, որ խոշոր հեղեղման պատճառ են դարձել երկրաշարժը և դրան հաջորդած սողանքը։ Սակայն ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) օգոստոսի 27-ին հայտարարեց, որ սեյսմիկ տատանումները առաջացել են սառցադաշտի փլուզումից, ոչ թե ստորգետնյա ցնցումներից։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)