Կալիֆոռնիայի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել
Աշխարհ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ափերի մոտ 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Պետրոլիա գյուղից 95 կմ դեպի արեւմուտք։ Օջախը ընկած է եղել 2,3 կմ խորության վրա։ Հնարավոր տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Օգոստոսի սկզբին Ալյասկայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Սեյսմոլոգների տվյալներով՝ տարերային աղետի օջախը գտնվել է ընդամենը 0,2 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Անքորիջ քաղաքից 174 կմ հեռավորության վրա։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը