Ուկրաինան հայտարարել է պահեստների 90%-ի ոչնչացման մասին
Աշխարհ
Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարար Տարաս Վիսոցկին հայտարարել է, որ երկրում ավերվել է մանրածախ ցանցի պահեստների 90%-ը։ Նրա խոսքերը հայտնում է Interfax-Ukraine-ը։
Նա պարզաբանել է, որ դրա պատճառով՝ խանութներում տեսականին կարող է կրճատվել, իսկ նոր լոգիստիկան ավելի թանկ, բարդ և երկարակյաց կլինի։
Միևնույն ժամանակ, Վիսոցկին հավելել է, որ Ուկրաինայում ապրանքների պակաս չկա, իշխանությունները կկարողանան վերադասավորել մատակարարումները և կազմակերպել ապրանքների առաքումը անմիջապես արտադրողներից։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը