Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահը երեք ամսով կալանավորվել է
Աշխարհ
Լեհական Կատովիցայի դատարանը որոշում է կայացրել երեք ամսով կալանավորել Լեհաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Ռադոսլավ Պեսեւիչին։ Նա մեղադրվում է սնանկացած Zondacrypto թվարժութային ընկերությունից ժամանակին կաշառք վերցնելու մեջ։ Այս մասին հայտնում է Լեհաստանի Գլխավոր դատախազությունը։ Համաձայն առկա տեղեկությունների, Պեսեւիչին մեղադրանք է ներկայացվել երկու հանցադրվագով, որոնք ներառում են նաեւ կաշառք վերցնելը։ Հայտնի է, որ Լեհական ԱՕԿ նախագահը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։ Եթե դատարանը մեղադրական ակտ կայացնի, ապա հնարավոր է, որ Պեսեւիչը ճաղերի հետեւում անցկացնի ութ տարի։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)