Վրաստանի Զուգդիդի քաղաքի բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ (տեսանյութ)
ՏեսանյութերՎրաստանի Զուգդիդի քաղաքում գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է երկու մարդ, հայտնում է TV Pirveli-ն։
Պայթյունը տեղի է ունեցել Չիտացկարի գյուղում։ Ականատեսների վկայությամ, դրա ձայնն այնքան ուժգին է եղել, որ լսվել է ամբողջ Զուգդիդիում։
Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը վնասել է մոտակայքում գտնվող մի քանի օբյեկտ, այդ թվում՝ բնակելի տուն։ Շենքերի պատուհանները կոտրվել են, վնասվել են ճակատամասերը, մի քանի ավտոմեքենա է այրվել։ Տուժած օբյեկտների թվում է եղել նաև հայտնի բենզալցակայաններից մեկը։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները և պարեկային ոստիկանության աշխատակիցները։
Զոհերի մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվել։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)