Ղալիբաֆը ԱՄՆ ֆինանսների նախարարին ստախոս է անվանել
Աշխարհ
ԱՄՆ ֆինանսների նախարարի հայտարարություններից հետո Իրանի Իսլամական խորհրդակցական ժողովի խոսնակը վերահրատարակել է Նոբելյան մրցանակակիր Փոլ Քրուգմանի հոդվածը, որտեղ ներկայացված էին ԱՄՆ ֆինանսների նախարարի սուտը և շուկաները կառավարելու նրա լիակատար անկարողությունը։
Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ին, փոխանցում է, որ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը շաբաթ երեկոյան X սոցիալական ցանցի իր էջում ծաղրել է ԱՄՆ ֆինանսների նախարար Բասնեթի պնդումն այն մասին, թե երկու շաբաթում Հորմուզի նեղուցով 130 միլիոն բարել նավթ է անցել։ Իրանի խորհրդարանի խոսնակը դիմել է նրան՝ նշելով, որ իրական 130-ը Moody's Allanalytics-ի տվյալներով Իրանի հետ պատերազմից առաջացած 130 միլիարդ դոլարի կորուստն է կամ այն ընկերության 130 միլիոն դոլարի կորուստը, որը ԱՄՆ կառավարության անունից գաղտնի միջամտում էր թղթային նավթային շուկաներին, ինչի մասին Իրանին հայտնի է դարձել։
Ղալիբաֆը նաև գրել է, որ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը հոգեվարքի մեջ է ու շարունակում է աճել՝ նախարարին անվանելով ստախոս։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)