Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում գերեզման է հայտնաբերվել
Այլ
Իտալիայի Հռոմի Լա Սապիենցայի համալսարանի հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ հայտնաբերել են հին գերեզման, որը համապատասխանում է Աստվածաշնչում ներկայացված այն վայրին, որտեղ հուղարկավորվել եւ որտեղից հարություն է առել Հիսուս Քրիստոսը։ Այս մասին գրում է իտալական Liber Annuus-ը։ Պեղումների ընթացքում, որոնք մեկնարկել էին տաճարի հատակի վերանորոգչական աշխատանքների ժամանակ, հայտնաբերվել է ենթադրյալ Փրկչի գերեզմանը։ Տարածքում հայտնաբերված արտեֆակտներն ու մնացորդները համապատասխանում են լիովին Ավետարանների եւ մյուս Սրբազան Տեքստերի վկայություններին։ Այն իրենից ներկայացնում է վիմափոր գերեզման։ Մասնագետները նկատում են, որ վայրը համապատասխանում է Հովհաննու Ավետարանում բերված նկարագրությանը։ Այն Փրկչի խաչելության վայրից՝ Գողգոթայից, շատ հեռու չէ։ Գողգոթայի եւ Ս․ Գերեզմանի միջեւ, ինչպես հայտնի է եղել է կանաչ գոտի։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)