Պեսկովը՝ Հայաստանի ճակատագրի վերաբերյալ հանրաքվեի մասին
Արտաքին Քաղաքական
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի իր ճակատագիրը՝ առաջարկելով այդ հարցով հանրաքվե անցկացնել։
Պեսկովի խոսքով՝ բարձր մակարդակով յուրաքանչյուր հանդիպում կարևոր է, և ՌԴ նախագահը կօգտագործի այն՝ իր դիրքորոշումը ևս մեկ անգամ ներկայացնելու համար։
«Մենք չենք կարող հայ լինել ավելի շատ, քան իրենք՝ հայերը։ Իհարկե, իրենց ճակատագրի վերաբերյալ որոշումը կայացնելու են հենց հայերը»,- ասել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ հանրաքվե անցկացնելու առաջարկը հնչեցրել են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները՝ Աստանայում կայացած վերջին գագաթնաժողովի ընթացքում ընդունված հայտարարությամբ։


















































Ամենադիտված
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից