Ռուսաստանը եղել է, կա և կլինի առաջատար պետություն․ Լավրով
Ռուսաստան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Arctic.ru-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը եղել է, կա և կլինի Արկտիկայի առաջատար պետությունը։
«Մենք կշարունակենք բարձր լայնությունների համալիր զարգացումը, ինչպես նաև արկտիկական գոտու ենթակառուցվածքների բարելավումը՝ Ռուսաստանի օրենսդրության և երկրի զարգացման նպատակներին համապատասխան»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակելու է ճանաչել Արկտիկայի ծովային տարածքները որպես Համաշխարհային օվկիանոսի անբաժանելի մաս՝ 1982 թվականի ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի դրույթներին համապատասխան։
«Ռուսաստանը նախընտրում է կառուցողական երկխոսությունը աշխարհի ցանկացած տարածաշրջանում, բայց անհրաժեշտության դեպքում մեր ազգային շահերը կպաշտպանվեն բոլոր հասանելի միջոցներով»,- եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը։


















































Ամենադիտված
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից