Ողբերգական դեպք Երևանում․ ռուսական համարանիշներով «Hyundai»-ում 53-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 28-ին՝ ժամը 09։05-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի 12 շենքի մոտ կայանված «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի սրահում դի կա. հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները մեքենայի սրահում հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ, 53-ամյա Արմեն Մ․-ի դին։ Ավտոմեքենան ունեցել է ռուսական համարանիշներ։
Արտաքին զննությամբ տղամարդու մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի քննչական բաժին։


















































Ամենադիտված
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից