ԱԴԾ-ն ձերբակալել է երկու բնակչի՝ ՌԴ զինված ուժերի մասին տեղեկություններ փոխանցելու կասկածանքով
Աշխարհ
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) Ղրիմում ձերբակալել է երկու բնակչի, որոնց մեղադրում է Ուկրաինայի կողմին Ռուսաստանի զինված ուժերի վերաբերյալ տեղեկություններ փոխանցելու և պայթուցիկների պահոցներ կազմակերպելու մեջ։ Այս մասին հայտնել է ռուսական կողմը։
Ռուսական գերատեսչության պնդմամբ՝ ձերբակալվածները տեղեկություններ են հավաքել տարածաշրջանում ՌԴ պաշտպանության նախարարության օբյեկտների տեղակայման և ռազմական տեխնիկայի տեղաշարժերի վերաբերյալ։
Ըստ ԱԴԾ-ի՝ նրանցից մեկը նաև կազմակերպել է ինքնաշեն պայթուցիկ սարքերի համար նախատեսված թաքստոցներ, որոնք, ըստ քննության, կարող էին օգտագործվել ահաբեկչություններ նախապատրաստելու նպատակով։
Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել պետական դավաճանության, ինչպես նաև պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման, պահման, տեղափոխման կամ կրելու հոդվածներով։
Ռուսական կողմի այս պնդումները ներկայացվում են որպես ԱԴԾ-ի վարկած․ ձերբակալվածների մեղավորությունը պետք է հաստատվի դատարանի կողմից։


















































Ամենադիտված
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից