Ալիևը շնորհավորել է Ղրղզստանին անկախության 35-ամյակի կապակցությամբ
Ադրբեջան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին և երկրի ժողովրդին անկախության 35-ամյակի կապակցությամբ։ Շնորհավորական ուղերձը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։
Ալիևը նշել է, որ Ժապարովի ղեկավարությամբ Ղրղզստանը զգալի հաջողությունների է հասել պետականության ամրապնդման, սոցիալ-տնտեսական զարգացման և շինարարության ոլորտներում՝ միաժամանակ բարձրացնելով իր հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ու Ղրղզստանը եղբայրական երկրներ են։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները հասել են դաշնակցային մակարդակի և նոր բնույթ են ստանում։ 2026 թվականի հուլիսի վերջին Ալիևն ու Ժապարովը ստորագրել էին դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիր, ինչպես նաև մի շարք համաձայնագրեր՝ էներգետիկայի, տրանսպորտի, կիբերանվտանգության և այլ ոլորտներում։


















































Ամենադիտված
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից