Ռուսական զորքերը առաջ են շարժվել Սումիի մարզում
Ռուսաստան
Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումներն առաջ են շարժվել Սումիի մարզում՝ Նովի Պրիկոլ և Սադկի բնակավայրերի մերձակայքում։ Այս մասին հայտնում է «Иди и смотри» Telegram-ալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։
Աղբյուրի պնդմամբ՝ ռուսական գրոհային ստորաբաժանումներն առաջխաղացում են գրանցել Սադկիից և Նովի Պրիկոլից արևմուտք։ Նշվում է, որ ներկայում այդ հատվածում մարտական գործողություններ են ընթանում անտառաշերտերում։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սումիի մարզի Վելիկի Պրիկոլ և Սադկի բնակավայրերը։ Ուկրաինական կողմը նշված առաջխաղացման վերաբերյալ տվյալները չի հաստատել։


















































Ամենադիտված
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից