Կենտրոնական բանկը ներկայացրել է թվային ռուբլու լոգոտիպը. ՌԴ
Ռուսաստան
Ռուսաստանի Կենտրոնական բանկը ներկայացրել է թվային ռուբլու լոգոտիպը, որի հիմնական գույնը կորալային-կարմիրն է։ ԿԲ-ում նշել են, որ հենց այս երանգն է օգտագործվելու լոգոտիպի, տեղեկատվական և գովազդային նյութերի համար, իսկ այլ գույների կիրառումը չի թույլատրվի։
2026 թվականի սեպտեմբերի 1-ից Ռուսաստանի խոշորագույն բանկերն ու մանրածախ առևտրի ընկերությունները սկսում են թվային ռուբլով աշխատելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքի գործարկումը։ Քաղաքացիները կկարողանան թվային դրամապանակ բացել Ռուսաստանի Կենտրոնական բանկի հարթակում և օգտվել ազգային արժույթի նոր ձևից։
Թվային ռուբլով հնարավոր կլինի գումար փոխանցել քաղաքացիներին և ընկերություններին, վճարել գնումների համար, ինչպես նաև կատարել բյուջետային վճարումներ։ Քաղաքացիների համար թվային ռուբլով բոլոր փոխանցումներն ու վճարումները կլինեն անվճար։ Հարցումների համաձայն՝ ռուսաստանցիների 62%-ը պատրաստ է փորձել թվային ռուբլով գործարքներ կատարել։


















































Ամենադիտված
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից