Բժիշկը գնահատել է փքվածությունից ազատվելու՝ սոցցանցերում տարածված մեթոդը
Հասարակություն
Բժիշկ Պաուլու Սանտոսը հայտարարել է, որ պորտին վազելին քսելը չի օգնում ազատվել որովայնի փքվածությունից։ Նրա խոսքով՝ սոցցանցերում տարածված այս մեթոդի արդյունավետությունը հաստատող գիտական ապացույցներ չկան։
TikTok-ում տարածվել են արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութեր, որոնցում պնդվում է, թե գիշերը պորտին վազելին քսելը կարող է ոչ միայն վերացնել փքվածությունը, այլև բարելավել քունն ու մարսողությունը, ինչպես նաև մաշկի, մազերի և եղունգների վիճակը։ Սանտոսի խոսքով՝ նման պնդումները գիտական հիմք չունեն։
Բժիշկը բացատրել է, որ վազելինը մաշկի միջոցով չի կարող այնքան խորը ներթափանցել, որ ազդի ներքին օրգանների կամ օրգանիզմի կարևոր գործընթացների վրա։ Նրա կարծիքով՝ այս տարածված համոզմունքը կարող է կապված լինել հնդկական և այուրվեդական բժշկության հին ավանդույթների հետ։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը