Սիրիական ընդդիմությունը գրասենյակներ է բացում Վաշինգտոնում և Նյու Յորքում
Մերձավոր Արևելք
Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան պլանավորում է շուտով գրասենյակներ բացել Վաշինգտոնում և Նյու Յորքում, գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի դիվանագետներին:
Նախատեսվում է երկու գրասենյակների ղեկավարումը հանձնել Արքանզասի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Նաջիմ Հադբիանին, տեղեկացրել են դիվանագետները՝ նշելով, որ այդ որոշման մասին պաշտոնապես ոչինչ չի հրապարակվել:
Սիրիական ընդդիմադիր կոալիցիայի ներկայությունը ՄԱԿ-ի գրասենյակի մոտակայքում և ԱՄՆ-ի մայրաքաղաքում կոչված է բարձրացնելու այդ միության հեղինակությունը ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ արտասահմանում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ