Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հատել է 900-ը․ հազարավոր մարդիկ անհետ կորած են
Արտակարգ Պատահար
Նեպալի հյուսիսային շրջաններում՝ Չինաստանի հետ սահմանին, օգոստոսի 26-ին տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 903-ի։ Փրկարարները կարողացել են փրկել ավելի քան 10 հազար մարդու, իսկ 4,247 մարդ շարունակում է անհետ կորած մնալ․ փոխանցում է Reuters-ը։
Անհետ կորածների թվում են առնվազն 933 հիդրոէներգետիկ օբյեկտների աշխատակիցներ, որոնք, ըստ տեղեկությունների, կարող են արգելափակված լինել թունելներում և ստորգետնյա հատվածներում։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են՝ չնայած բարդ եղանակային պայմաններին և վնասված ենթակառուցվածքներին։
Աղետի հետևանքով մեծաթիվ զոհեր և անհետ կորածներ կան նաև Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում։ Չինական կողմը հայտնել է 16 զոհի և 546 անհետ կորածի մասին։
Փրկարարական գործողություններին մասնակցում են Նեպալի ուժերը, ինչպես նաև Չինաստանի և Հնդկաստանի մասնագետները։


















































Ամենադիտված
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից