Ուկրաինայում առաջարկել են օդային տագնապի ժամանակ արգելել մեծ արագությամբ մեքենա վարելը
Հասարակություն
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել է օրինագծի ներկայացման մասին, որով առաջարկվում է օդային տագնապի ժամանակ արգելել փողոցներում ավտոմեքենաներով արագընթաց «մրցավազքերը»։ Այս մասին պատգամավորը գրել է իր Telegram ալիքում, փոխանցում է «Лента.ру»-ն։
«Հիմա սա շատ արդիական է դարձել։ Քաղաքի վրայով ռեակտիվ անօդաչու է թռչում, իսկ նույն պահին քաղաքով սլանում է ինչ-որ մեծահարուստ՝ 100 հազար դոլարանոց մեքենայով, որի ձայնը կես թաղամասում լսվում է»,- գրել է Ժելեզնյակը։
Նրա խոսքով՝ նախաձեռնությամբ նախատեսվում է նման խախտումների համար տուգանք սահմանել, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ վարորդին զրկել վարորդական իրավունքից։


















































Ամենադիտված
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից