ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում իրականացված հարվածների թիրախները
Ռուսաստան
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև լոգիստիկ կենտրոններին, որոնք, ըստ ռուսական կողմի, օգտագործվել են Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։ Այս մասին հայտնում է «Лента.ру»-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ հարվածներ են հասցվել նաև անօդաչու թռչող սարքերի հավաքման և պահեստավորման վայրերին, զինամթերքի, վառելիքի և ռազմական գույքի պահեստներին, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ թիրախներ են խոցվել ընդհանուր առմամբ 142 շրջանում։ Հարվածների համար կիրառվել են օպերատիվ-մարտավարական ավիացիա, հարվածային ԱԹՍ-ներ, հրթիռներ և հրետանի։


















































Ամենադիտված
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից