Թուրքիան ու Սիրիան ավարտել են Եփրատ գետի վրա նոր կամրջի շինարարությունը
Աշխարհ
Սիրիայում Թուրքիայի դեսպան Նուհ Յըլմազը հայտնել է, որ ավարտվել է Եփրատ գետի վրայով նոր կամրջի շինարարությունը․ փոխանցում է ermenihaber.am-ը։
Կամուրջը կառուցվել է Թուրքիայի զինված ուժերի և սիրիական բանակի համագործակցությամբ՝ ջրհեղեղի հետևանքով ավերված հին կամրջի փոխարեն։
Թուրքիայի դեսպանը նշել է, որ երկու երկրների զինված ուժերը համագործակցում են նաև խաղաղ ժամանակներում՝ համատեղ ապագա կառուցելու նպատակով։
Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրանն իր հերթին նշել է, որ նոր կամուրջը կնպաստի Դեյր էզ Զորի բնակիչների տրանսպորտային խնդիրների թեթևացմանը։


















































Ամենադիտված
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից