Ի՞նչի մասին են խոսել Փաշինյանն ու Ալիևը
Արտաքին Քաղաքական
Բիշքեկում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով համապատասխան պետական հանձնաժողովների դերը։
Կողմերն ընդգծել են հանձնաժողովների աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը՝ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան։ Սահմանազատման գործընթացում հանձնաժողովների աշխատանքը նախատեսված է նաև գործող միջպետական համաձայնություններով։
Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են երկկողմ անմիջական շփումների միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանային կապակցվածության ամրապնդմանը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը