Քադաֆիին սպանել է 18–ամյա պատանին
Աշխարհ
Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆին սպանվել է «Լիբիայի փրկության ազգային ճակատ» կուսակցության անդամ, 18–ամյա Ահմեդ Շայբանիի ձեռքով։
«Երիտասարդը, որ սպանել է Քադաֆիին, Ահմեդ Շայբանին է. նոր հերոս է ծնվել»,– Twitter-ի իր բլոգում գրում է նույն կուսակցության անդամներից Մուհամեդ Ալի Աբդալլան։
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Քադաֆին շրջապատման մեջ էր ընկել Սիրթ քաղաքի մոտակայքում և գերևարվել Լիբիայի Անցումային ազգային խորհրդի մարտիկների կողմից։ Ավելի ուշ նա մահացել է մարտում ստացած վերքերի պատճառով։
Քադաֆիի մահվան մանրամասները ԱԱԽ–ից խոստացել են հրապարակել այսօր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ