Մասկը պատրաստ է թույլատրել Starlink-ով ուկրաինական դրոնների հարվածները Ռուսաստանի տարածքում․ FT
Աշխարհ
Ամերիկացի միլիարդատեր, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը նախկինում Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովին ասել է, որ պատրաստ է թույլատրել Starlink համակարգով հագեցած ուկրաինական անօդաչու սարքերի օգտագործումը Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին հարվածելու համար։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով նրանց զրույցների բովանդակությանը ծանոթ աղբյուրներին։
Միաժամանակ, ըստ աղբյուրների, Մասկը նշել է, որ դրա վերջնական որոշումը քաղաքական բնույթ ունի և պետք է կայացնի Սպիտակ տունը։
Ֆյոդորովը հրաժարվել է մեկնաբանել Մասկի հետ իր զրույցների բովանդակությունը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի հեռահար հարվածների ընդլայնումը Ռուսաստանի տարածքում կարող է կարևոր նշանակություն ունենալ պատերազմի ընթացքի վրա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան ցանկանում է Starlink-ի կիրառմամբ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների արձակման կայաններին։


















































Ամենադիտված
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից