Նիկոլաս Մադուրոյին բանտում կրկին նկատել են Nike-ի հագուստով
Աշխարհ
Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյին բանտում կրկին լուսանկարել են Nike ապրանքանիշի հագուստով։ Նոր լուսանկարները հրապարակվել են Մադուրոյի Telegram ալիքում, փոխանցում է «Лента.ру»-ն։
Հրապարակված կադրերում Մադուրոն մոխրագույն մարզահագուստով և սպիտակ Nike սպորտային կոշիկներով է։ Նշվում է, որ լուսանկարները նա արել է իր երեխաների և թոռների համար։
Հունվարին հաղորդվել էր, որ Մադուրոյի ձերբակալությունից հետո մեծ պահանջարկ էր առաջացել Nike Tech Fleece մարզահագուստի նկատմամբ, որով նա պատկերված էր ձերբակալության ժամանակ։ Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, ԱՄՆ էին տեղափոխվել հունվարի 3-ին Վենեսուելայում ամերիկյան ռազմական գործողության արդյունքում։


















































Ամենադիտված
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից