Թուրքիայի տնտեսության աճի տեմպը նվազում է չորրորդ եռամսյակն անընդմեջ
Թուրքիա
2026 թվականի երկրորդ եռամսյակում Թուրքիայի տնտեսությունը տարեկան կտրվածքով աճել է 2,3 տոկոսով։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներին։
Երկրի ՀՆԱ-ի աճի տեմպը նվազում է արդեն չորրորդ եռամսյակն անընդմեջ։ Երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի ծավալը կազմել է 438,347 մլրդ դոլար։ Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտներում արձանագրվել է 13,3 տոկոս, տեղեկատվության և կապի ոլորտում՝ 8,6 տոկոս աճ։
Միաժամանակ սպառողական ծախսերի աճը դանդաղել է՝ առաջին եռամսյակի 5,1 տոկոսից հասնելով 3,5 տոկոսի։ Օգոստոսին Թուրքիայի Կենտրոնական բանկը նաև բարձրացրել է տարեվերջի գնաճի կանխատեսումը՝ նախկին 26 տոկոսի փոխարեն ակնկալելով 28 տոկոս։


















































Ամենադիտված
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից