Ստուբը քիչ հավանական է համարել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախումը
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման հավանականությունը Ուկրաինայում շարունակվող հակամարտության պայմաններում մնում է ցածր։ Այս մասին Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։
Նրա կարծիքով՝ ուկրաինական հակամարտությունը զգալի ռեսուրսներ է պահանջում ներգրավված կողմերից, ինչը նվազեցնում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև անմիջական առճակատման վտանգը։ Ստուբը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից պաշտպանական ծախսերի ավելացումը ևս նպաստում է նման ռիսկերի նվազեցմանը։
Միաժամանակ Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ ապագայում ՆԱՏՕ-ն պետք է դիտարկի Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու հնարավորությունը։ Սակայն նա ընդգծել է, որ խոսքը ներկայիս փուլի մասին չէ՝ չհստակեցնելով, թե երբ կարող են նման բանակցություններ հնարավոր դառնալ։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը