Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը
Արտաքին Քաղաքական
Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։
Էմոմալի Ռահմոնը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և ընդգծել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում կապերի զարգացման կարևորությունը։
Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ միաժամանակ շեշտելով առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։
Կողմերը կարևորել են նաև միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներն ու զարգացումները։


















































Ամենադիտված
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից