Կրեմլը հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերին Արևմուտքի միջամտության փորձերի մասին
Ռուսաստան
Ռուսաստանը պատրաստ է Արևմուտքի կողմից երկրի ներքին գործերին միջամտելու հնարավոր փորձերին։ Այս մասին «Известия»-ին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այն, որ մեր ներքին գործերին միջամտելու փորձեր միշտ եղել են, կան և կլինեն, ակնհայտ է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պեսկովի խոսքով՝ նման փորձեր նախկինում ևս ձեռնարկվել են, և ռուսական իշխանություններն արդեն դրանց հակազդելու զգալի փորձ ունեն։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ Եվրամիությունն ու եվրոպական մի շարք երկրներ սեպտեմբերին նախատեսված քվեարկությունից առաջ փորձում են ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում և խոչընդոտել ընտրական գործընթացին։ Ըստ ռուսական կողմի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը և Եվրախորհրդարանը նաև կարող են հանդես գալ ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին հայտարարություններով։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը