Փրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացուն
Արտակարգ Պատահար
Փրկարարի առաքելությունը սկսվում է օգնության կանչից և ավարտվում այն ժամանակ, երբ մարդն արդեն վտանգի մեջ չէ։ Հատկապես լեռնային դժվարանցանելի տեղանքում դեպքի վայր հասնելը փրկարարական աշխատանքի համար դառնում է բարդ փուլերից մեկը։
Օգոստոսի 30-ին Քարուտ գյուղի հարակից լանջին «Ֆորդ Էքսպլորեր» մակնիշի ավտոմեքենայի անվադողը վնասվել էր, և երբ վարորդը փորձել էր փոխել այն, վնասել էր ոտքը։
Դեպքի վայր մեկնած Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները մինչ տուժածին հասնելը մոտ 4 կիլոմետր անցել են ոտքով։
Ծառայողների արագ արձագանքի ու համակարգված աշխատանքի շնորհիվ քաղաքացուն ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։ Նա անվտանգ դուրս է բերվել դժվարանցանելի տեղանքից և տեղափոխվել հիվանդանոց։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը