ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջ քննարկում ՝ COP17-ին ընդառաջ Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից Մոլդովայում հայտնի բլոգերին ու նրա կնոջը ձերբակալել են Խոշոր գազանջատումներ՝ սեպտեմբերի 23-ին և 24-ին․ հասցեներ Բռնցքամարտի ԵԱ․ Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը կիսաեզրափակչում է «Դիմակայուն Սյունիք․ Թիմ Եվրոպա»-ի գործընկերները ծանոթացել են մարզում իրականացվող ծրագրերին Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզ Զելենսկին հույս է հայտնել, որ Թրամփի օգնությամբ պատերազմը կավարտվի մինչև ձմեռ Հայ գերիների հետ կապված քննարկում եղե՞լ է. Քրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձավ Երևան (տեսանյութ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում Հայաստան-Կոլումբիա համագործակցությունը՝ կենսաբազմազանության օրակարգում 

«Ժողովուրդ». Բիշքեկ մեկնելուց առաջ Ալեն Սիմոնյանը փորձում է «խմբագրել» Ռուսաստանի մասին իր խոսքերը

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը Բիշքեկ մեկնելուց առաջ, կարծես, փորձում է վերախմբագրել Ռուսաստանի վերաբերյալ իր նախկին խոսքերի շուրջ ձևավորված քաղաքական պատկերը։

Պատահական չէ, որ հենց այս ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը հրապարակեց Ալեն Սիմոնյանի և «Ժողովուրդ» օրաթերթի միջև դատական վեճի մասին լուր՝ շեշտադրելով, որ դատարանը պարտավորեցրել է լրատվամիջոցին հերքել Սիմոնյանին վերագրված՝ Ռուսաստանի կործանման վերաբերյալ հայտարարությունները։ (Armtimes.com)

Սակայն հրապարակված դատական ակտի հետևում մի ամբողջ պատմություն կա, որի մասին իշխանական լրատվամիջոցը լռում է։

Ի՞նչ էր գրել «Ժողովուրդ»-ը

2025 թվականի հունվարի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր «ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը սպասում է Ռուսաստանի կործանմանը՝ նշելով, որ դա բացելու է նոր հեռանկարներ. մանրամասներ փակ նիստից» վերտառությամբ հոդվածը։

Խոսքը հունվարի 23-ին Ալեն Սիմոնյանի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան ութնյակի՝ Nordic-Baltic Eight ձևաչափի խորհրդարանների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ հանդիպման մասին էր։

«Ժողովուրդ»-ի աղբյուրը՝ հանդիպմանը մասնակցած բալթյան երկրներից մեկի խորհրդարանական ներկայացուցիչը, հայտնել էր, որ փակ հանդիպման ընթացքում Սիմոնյանը խիստ հակառուսական գնահատականներ է հնչեցրել։ Մեր հրապարակման համաձայն՝ խոսք էր գնացել Ռուսաստանի պարտության ու հնարավոր կործանման և դրա հետևանքով Հայաստանի ու բալթյան երկրների համար նոր հեռանկարների մասին։

Դեռ հրապարակումից առաջ «Ժողովուրդ»-ը դիմել էր նաև Ալեն Սիմոնյանի խոսնակին՝ ներկայացնելով տեղեկությունը և հնարավորություն տալով արձագանքել։ Պատասխանը եղել էր, որ ԱԺ նախագահը նման հայտարարություններ չի արել։ Այսինքն՝ նյութում ներկայացված էր նաև Սիմոնյանի կողմի պաշտոնական դիրքորոշումը։

Հրապարակումից հետո Ալեն Սիմոնյանը պահանջեց հերքում, ապա դիմեց դատարան։

Իսկ որտե՞ղ է փակ հանդիպման ձայնագրությունը

Դատական վեճի ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթի համար առանցքային խնդիր էր պարզել՝ ի վերջո ի՞նչ է բառացիորեն ասել Ալեն Սիմոնյանը փակ հանդիպման ընթացքում։

Խմբագրությունը Ազգային ժողովից պահանջել էր հանդիպման տեսագրությունը կամ ձայնագրությունը, որը կարող էր վերջնականապես պատասխանել այս հարցին։ Սակայն այն «Ժողովուրդ»-ին չտրամադրվեց։

Այսինքն՝ խմբագրությունը զրկված մնաց ամենաուղիղ ապացույցը դատարանին ներկայացնելու հնարավորությունից։

«Ժողովուրդ»-ը, այնուամենայնիվ, գտավ հանդիպմանը ներկա մեկ այլ անձի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։

Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ տեսազրույցում հաստատել էր, որ փակ հանդիպման ընթացքում իսկապես Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնության հասցեին բավականին կոշտ արտահայտություններ է հնչեցրել։

Սակայն դատարանում այդ հանգամանքը ևս չդարձավ լիարժեք քննության առարկա. Արթուր Խաչատրյանը որպես հանդիպմանը ներկա անձ չլսվեց դատարանում, ինչը հնարավորություն կտար դատարանում պարզաբանել փակ հանդիպման իրական բովանդակությունը, իսկ Ազգային ժողովից հանդիպման ձայնագրությունը կամ տեսագրությունը դառարանն ընդհանրապես չպահանջեց:

Ուստի հարցը շարունակում է մնալ․ եթե գոյություն ունի փակ հանդիպման պաշտոնական ձայնագրություն կամ տեսագրություն, ինչո՞ւ այն չդարձավ վեճի հանգուցալուծման հիմնական ապացույցը։

Ի՞նչ է որոշել դատարանը

Դատավոր Լիանա Ներսիսյանը Ալեն Սիմոնյանի հայցը բավարարել է մասնակի։

Կարդում ենք, որ դատարանը պարտավորեցրել է «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին հերքել , որ Ռուսաստանի «ջախջախման, պարտության, վերանալու» և դրա արդյունքում Հայաստանի ու բալթյան երկրների համար «լավ հեռանկարներ» բացվելու վերաբերյալ ձևակերպումները չեն համապատասխանում իրականությանը։

Դատարանը Ալեն Սիմոնյանի հայցը մնացած մասով մերժել է։

«Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ից հօգուտ Ալեն Սիմոնյանի պեըքէ բռնագանձվի ընդամենը 20 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։

Փոխարենը դատարանը Ալեն Սիմոնյանից հօգուտ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի պահանջում է բռնագանձել է 150 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն։

Այսինքն՝ հրապարակումներում ներկայացվող՝ «Ալեն Սիմոնյանը հաղթել է «Ժողովուրդ»-ին» պարզեցված պատկերը ամբողջությամբ չի արտացոլում դատական ակտի բովանդակությունը. հայցը բավարարվել է մասնակի, մնացած պահանջները մերժվել են, իսկ Սիմոնյանից խմբագրության օգտին բռնագանձվող դատական ծախսը բազմապատիկ գերազանցում է խմբագրությունից նրա օգտին բռնագանձվող գումարը։

Ինչո՞ւ հենց Բիշքեկից առաջ

Այս ամբողջ պատմության մեջ ուշագրավ է նաև ժամանակագրությունը։

Ալեն Սիմոնյանի քաղաքական գործունեության ընթացքում Ռուսաստանի հասցեին հնչեցրած մի շարք հայտարարություններ բազմիցս արձագանք են ստացել ռուսական քաղաքական և տեղեկատվական շրջանակներում։ Եվ այժմ, Բիշքեկ մեկնելու և ռուս գործընկերների հետ շփումների նախաշեմին, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը հատուկ շրջանառության մեջ է դնում դատական ակտը՝ «Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի կործանումը չի ցանկացել» վերնագրով։ (Armtimes.com)

«Ժողովուրդ» օրաթերթի գնահատմամբ՝ հրապարակման ժամանակագրությունը քաղաքական ենթատեքստ ունի։

Տպավորություն է ստեղծվում, որ Բիշքեկում ռուս գործընկերների հետ հանդիպումներից առաջ փորձ է արվում մաքրել Ալեն Սիմոնյանի շուրջ տարիների ընթացքում ձևավորված հակառուսական քաղաքական խոսույթի հետքը և նրան ներկայացնել ոչ թե Ռուսաստանի նկատմամբ թշնամական դիրքերից հանդես եկող, այլ գործընկերային հարաբերությունների կողմնակից գործիչ։

Սակայն մեկ հարց այդպես էլ անպատասխան է մնում։

Եթե «Ժողովուրդ»-ի հրապարակումն ամբողջությամբ իրականությանը չէր համապատասխանում, ապա ինչո՞ւ փակ հանդիպման տեսագրությունը կամ ձայնագրությունը չհրապարակվեց և չտրամադրվեց խմբագրությանը՝ հարցը դեռ 2025 թվականին մեկընդմիշտ փակելու համար։

Եվ ինչո՞ւ դատարանում չլսվեց հանդիպմանը ներկա պատգամավոր Արթուր Խաչատրյանի վկայությունը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՀայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջ քննարկում ՝ COP17-ին ընդառաջԹրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՄոլդովայում հայտնի բլոգերին ու նրա կնոջը ձերբակալել են Խոշոր գազանջատումներ՝ սեպտեմբերի 23-ին և 24-ին․ հասցեներ Բռնցքամարտի ԵԱ․ Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը կիսաեզրափակչում է«Դիմակայուն Սյունիք․ Թիմ Եվրոպա»-ի գործընկերները ծանոթացել են մարզում իրականացվող ծրագրերինՋերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզ Զելենսկին հույս է հայտնել, որ Թրամփի օգնությամբ պատերազմը կավարտվի մինչև ձմեռՀայ գերիների հետ կապված քննարկում եղե՞լ է. Քրիստիննե Գրիգորյանը Բաքվից վերադարձավ Երևան (տեսանյութ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցումՀայաստան-Կոլումբիա համագործակցությունը՝ կենսաբազմազանության օրակարգումՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՀանցագործ Ադրբեջանը «զոհի» կերպարով մեղադրում է հայկական կողմին. Էդմոն ՄարուքյանՀիմա դուք ձեզ իրավունք եք վերապահում այլոց քննադատելո՞ւ... Հարութ Ուլոյանը՝ Նարեկ ԿարապետյանինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտնում են իրավունքների խախտման մասին․ HRW-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ահազանգինՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանն առնչվող հարցերԱյսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան Նոր հանդիպում Պուտինի հետ․ Թրամփը չի բացառել նման տարբերակը Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը Այսօր Բաքուն փակում է իրանական օդանավերի թռիչքները դեպի Ադրբեջան, իսկ ի՞նչ կանի վաղը, եթե ԹՐԻՓ-ի միջոցով ձեռք գցի Հայաստանի հարավային հատվածին. Արմեն Այվազյան Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա Երևանում աներձագը «Lexus»-ով մшհացու վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստիԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են ստորագրել ինքնավար տարածքում ԱՄՆ Զինված ուժերի տեղակայման մասին«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՀիմնանորոգվող մանկապարտեզներին շուտով կավելանան ևս 32-ը․ Տիգրան ԱվինյանԱշխատավարձը բարձրացնում են, որ ավելի լավ տարածքներ հանձնի.Դանիելյան (տեսանյութ)Երևանից Բաքու ինքնաթիռ է թռել․ Թուրքիայից Իրան չվերթները դադարեցվել են (տեսանյութ) ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են. ՇարմազանովԱրարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորըՆյու Յորքում մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը (տեսանյութ)ՀՀ կենտրոնական բանկի և Վրաստանի ազգային բանկի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըԹիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Լուլա դա Սիլվա. Թրամփը իրավունք չունի իր կամքը պարտադրել այլ երկրներինՔաղաքացին՝ գնաճի տակ, պաշտոնյան՝ բարձր աշխատավարձով․ Սուրենյանցի մեկնաբանությունը (տեսանյութ) Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի ռադարներ և որսորդական հրթիռներ․ ՄակրոնՄԻՊ-ի արդյունավետ աշխատանքի համար պետք են ռեսուրսներ և անկախություն. Մանասյանը հանդիպել է Ֆրիսո Ռոսքամ Աբինգի հետԱրթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումԱՄՆ-ը հույս ունի վերջ դնել ուկրաինական հակամարտությանը․ ՌուբիոՄհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ներուժըԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՓաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան. սպասվում է նաև Բերդիմուհամեդովի պատասխան այցը Երևան Ռուբիո․ Թրամփը պատրաստ է հանդիպել Փեզեշքիանի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներումՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքԻշխանությունն ամեն ինչ անում է՝ ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրսով ընտրվելու համար. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Պեսկովը մեկնաբանել է Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր ստորագրումըԶելենսկու և Մակրոնի հանդիպման ժամանակ տեղի ունեցածը ցնցել է լրագրողին
Ամենադիտված