Երկաթուղիների հարցում լուծում կգտնվի, և այն կլինի այնպիսին, որ շահի և՛ Հայաստանը, և՛ չնեղացնի ռուս բարեկամներին․ Արարատ Միրզոյան
Արտաքին Քաղաքական
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի երկաթուղային ցանցի ապագային և դրա հնարավոր ինտեգրմանը տարածաշրջանային հաղորդակցությունների մեծ նախագծերին։
«Հայաստանի երկաթուղային ցանցը լուրջ արդիականացման կարիք ունի։ Մենք այս հարցը քննարկել ենք, և կարծես ռուսական գործընկերները չեն պատրաստվում իրականացնել անհրաժեշտ ներդրումները։
Մենք առաջարկում ենք ռուսական գործընկերներին վաճառել կոնցեսիոն կառավարման իրավունքը, որպեսզի նրանք նույնպես վնաս չկրեն։ Ռուսաստանը կարող է այն վաճառել որևէ երրորդ երկրի, որը ընդունելի կլինի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար։
Օրինակ՝ դա կարող է լինել Ղազախստանը կամ մեկ այլ երկիր։ Սա լավագույն լուծումն է և բարեկամական քայլ»։
Միրզոյանի խոսքով՝ բնական է, որ ռուսական գործընկերների առաջին արձագանքը սառն էր։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը