Վայոց ձորում «ՎԱԶ 2107»-ը ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 31-ին՝ ժամը 08։20-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում՝ Սարավան-Զանգեր հատվածում, ավտոմեքենա է այրվում. փոխանցում է SHAMSHYAN.com-ը։
Դեպքի վայր ժամանած փրկարարները մարել են Արարատի մարզի 63-ամյա բնակիչ Սեյրան Օ․-ի վարած «ՎԱԶ 2107»-ում բռնկված հրդեհը, սակայն մեքենան ամբողջությամբ այրվել և վերածվել է մոխրակույտի։
Բարեբախտաբար, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Դեպքի հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը