«Ուժեղ Հայաստան նշանակում է՝ ոչ մի փակվող դպրոց և կրթության հավասար հնարավորություն բոլորի համար»․ Սամվել Կարապետյան
Հայաստան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ ուղերձ է հղել՝ ընդգծելով կրթության կարևորությունը երկրի ապագայի համար։
Կարապետյանի խոսքով՝ յուրաքանչյուր երեխա պետք է ունենա արժանապատիվ կրթություն ստանալու և ապահով ու բարեկարգ միջավայրում սովորելու հնարավորություն։
Նա նշել է, որ իրենց պատկերացրած ուժեղ Հայաստանում ոչ մի դպրոց չի փակվելու, իսկ գյուղերի և քաղաքների երեխաները կունենան որակյալ կրթության հավասար հնարավորություններ։
Կարապետյանն անդրադարձել է նաև ուսանողների խնդիրներին՝ ընդգծելով, որ երիտասարդները չպետք է ստիպված լինեն թողնել բուհը ուսման վարձը վճարելու ֆինանսական հնարավորությունների բացակայության պատճառով։
«Ուժեղ երկիրը սկսվում է դպրոցից։ Ուժեղ դպրոցից ծնվում է ուժեղ սերունդ, իսկ ուժեղ սերունդն է կառուցում ուժեղ Հայաստան»,– նշել է նա։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը