Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է հազարը․ ավելի քան 4,500 մարդ համարվում է անհետ կորած
Արտակարգ Պատահար
Նեպալում և Չինաստանի Տիբեթի շրջանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1 հազարը։ Վերջին տվյալներով՝ Նեպալում հաստատվել է 987 զոհ, իսկ Տիբեթում՝ ևս 16։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Նեպալում ավելի քան 11 հազար մարդ արդեն փրկվել է, սակայն հազարավոր մարդիկ շարունակում են համարվել անհետ կորած։
Աղետի հետևանքով հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել հիդրոէներգետիկ օբյեկտների տարածքում․ շուրջ 900 աշխատակիցների գտնվելու վայրն անհայտ է, իսկ նրանցից մոտ 500-ը կարող են արգելափակված լինել թունելներում։
Տվյալները շարունակում են ճշտվել, քանի որ փրկարարական խմբերը դեռևս չեն կարողացել հասնել աղետի բոլոր շրջաններ։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը