Փաշինյանն ու Վիետնամի փոխնախագահը Բիշքեկում քննարկել են երկկողմ կապերի խորացումը
Արտաքին Քաղաքական
Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության «ՇՀԿ+» ձևաչափի հանդիպման շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ։
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Վիետնամի միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի հետևողական զարգացումը։
Փաշինյանն ընդգծել է բարձր մակարդակի շփումների և փոխայցերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ հիշատակելով 2019 թվականին Վիետնամ կատարած իր պաշտոնական այցը։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հետագա առաջմղմանն ուղղված քայլերի շուրջ։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը